Լուրեր
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ: Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային

ԲՈԿ-ում քննարկում է տեղի ունեցել բարեփոխումների թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ

Հայկական նվագարանները՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամսագրում

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական

Հոգեբանական գիտությունների դոկտոր Ասյա Բերբերյանն արժանացել է ԿԳՄՍՆ մեդալի

Կրթության և գիտության ոլորտում ունեցած զգալի ավանդի, Հայաստանում հոգեբանական գիտության զարգացման և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի «Հոգեբանություն» մասնագիտության ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Սուրենի Բերբերյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը: Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման,

Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին

Մայիսի 18-ին՝ Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, կայացել է Եվրոպական միության Գրական մրցանակի 2021 թ․ դափնեկիրների ներկայացման արարողությունը: Յուրաքանչյուր երկրի հաղթած ստեղծագործություն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային հանձնաժողովի կողմից: Մրցանակակիր հեղինակների անունները հայտարարել են ազգային հանձնաժողովի

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության