Լուրեր
Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն մեկնարկել է 1/8 եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում մենամարտել է կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիի հետ և դժվարին պայքարում հաղթանակ տարել 4։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցը կլինի

Բեռլինի պատմության թանգարանի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան

Հոկտեմբերի 25-28-ը Հայաստանում էին «Բեռլինի թանգարանների միությանը» պատկանող «Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի» տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող, դոկտոր Մանֆրեդ Նավրոթը: Այցն իրականացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության

Հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում 2021 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

«Armenian National Music». հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև համաշխարհային դասական գլուխգործոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Armenian National Music» կազմակերպությունն իրականացնում է «ANM (Armenian National Music) Artists» նախագիծը։ Նախագիծն օնլայն համերգաշար է, որտեղ ներգրավված են «Armenian National Music»-ի ժանրային կատեգորիաներին համապատասխանող հայ լավագույն

Կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը

Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը: Մրցմանը մասնակցել է 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարել են 15-17 տարեկան դպրոցական աղջիկներն ու տղաները,

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովը մեկնարկել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը «Անի Գրանդ հոթելում›› (Երևան, Հանրապետության 65) անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժա­ռանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ,

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է ՀԱՖՆ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին: Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ, Գուրգեն Մադոյանը պարտվել է

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն անցել են հաջորդ փուլ: Ի դեպ, Բազեյանը 1/8 եզրափակիչ է դուրս եկել՝ դարձյալ առանց մենամարտ անցկացնելու։ Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթողը 1/16 եզրափակչում