Լուրեր
Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում

Անժելա Խորենյան․ «Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերը համալրվում են նորերով»

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, որտեղ մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների, կրթական և ինտերակտիվ ծրագրերի միջոցով այցելուները հաղորդակցվում են Իսահակյանի գրական ժառանգությանը: Թանգարանը վերջին տարիներին առավել ակտիվորեն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցում

Քոլեջի և ուսումնարանի տնօրենի հավաստագիր է ստացել 28 հավակնորդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանձնել է 2021 թվականին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ձեռք բերած անձանց հավաստագրերը: Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ հավաստագրման գործընթացին մասնակցելու հայտ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորաբաց սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան անվճար բուժօգնություն

Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել

Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով,

Միջազգային տնտեսագիտական ամենամյա օլիմպիադա (IEO)

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային: Միջազգային տնտեսագիտական ​​օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար: Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական

Տավուշի դպրոցներում  նոր կրթական չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ 

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության hանրակրթության

Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը

Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հայտագրվել է 4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում: Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am

ԲՊՀ-ում կներդրվի «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ծրագիրը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը: Հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական