Լուրեր
Հրապարակվել են արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները։ Դրանք հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Կամավոր ատեստավորման քննությունների

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների

Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել

NVIDIA Girls' Day in Armenia. միջոցառում՝ ՏՏ և արհեստական բանականությամբ հետաքրքրվող աղջիկների համար

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ նախագծող համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատար «Nvidia» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ «Էնվիդիա Արմենիա» ընկերության հետ՝ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Նախաձեռնության շրջանակում ապրիլի 23-ին կկազմակերպվի «NVIDIA Girls' Day in Armenia» խորագրով

Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցույթն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։ Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ժաննա Անդրեասյանը Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դիտել է «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դիտել է «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը։ Ներկայացումը Օսկար անունով 10-ամյա տղայի մասին է, որը քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին, որտեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝

Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին: Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի կրթության բաղադրիչը: Ողջունելով

Մրցույթ՝ Հորդանանի բուհերում անվճար կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ,