Լուրեր
Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր. այդ օրը նշանավորվում է տարաբնույթ ծրագրերով և միջոցառումներով: Փետրվարի 18-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա

Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը. հայտնի են բազմամարտի տղամարդկանց մեդալակիրները

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել

Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում երեկ կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20

Ցուցադրություն` Գրքի տոնին. «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան»

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այն իրականացվում է Հովհաննես

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում

Փետրվարի 12-13-ը Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել

«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին: «Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մասնակցության ցուցանիշներն՝ ըստ մարզերի և Երևանի

ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝

Հրատարակվել է Ալեքսանդր Թոփչյանի «Որոգայթը» վեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Լուսաբաց›› հրատարակչատունը հրատարակել է Ալեքսանդր Թոփչյանի «Որոգայթը» վեպը: Հեղինակը գրքի դարձերեսին գրում է. «Հարկ ենք համարում հայտնել, որ