Լուրեր
Նախագիծ. փոփոխություններ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու լավագույնս եզրափակել մեր թիմի փայլուն ելույթները: Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի

«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով: Նախատեսվում է

Հայ հրաձիգները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։ Տարվա կարևորագույն մրցաշարում թիմին կուղեկցեն ՀՀ

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ

Գիրք նվիրելու օրը՝ թումանյանական շնչով

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են

Կարեն Գիլոյանը «Ապագայի խաղեր» մրցաշարից առաջ Կազանում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը: Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե