Լուրեր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Սպորտուս» հենակետային քոլեջը

2022/2023 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք

Կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը. վերընտրվել է նախագահը

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից

Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի

Շախմատի անհատական ԵԱ. այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի

ՀՀ երիտասարդների պատվիրակությունը Ղրղզստանում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին

Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդական պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին: Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի ՄՏՍԵ քաղաքականության նախարար Ա. Ժամանկուլովի հետ

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի հանդիպումը։

Շախմատի անհատական ԵԱ. Մարիա Գևորգյանը կես միավորով է զիջում առաջատարին

Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով