Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի

Հանդիպում վիրահայ երիտասարդների հետ՝ համահայկական ճանաչողական այցի շրջանակում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է վիրահայ 25 երիտասարդների հետ, որոնց համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է համահայկական քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: Այցի նպատակն է հայկական արժեքների ճանաչողության միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. պայքարը սկսում են հունահռոմեականները

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա հինգ ներկայացուցիչ։ Հայ 4 ըմբիշներ պայքարը կսկսեն որակավորման փուլից: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ)

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մանվել Խնձրցյանը՝ արծաթե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Նաչին Մոնգուշին (UWW)։ 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը Մ23 տարեկանների ԱԱ-ում պայքարը սկսել է

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես

«100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի գաղափարը ճանաչվել է հաղթող

Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը։ Նիստի օրակարգում քննարկվել են հարցեր միջազգային երիտասարդական քաղաքականության, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի և Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես