Լուրեր
«Նպատակ ունենք ձևավորելու սպորտային հասարակություն». Կարեն Գիլոյանը մասնակցել է սպորտի միջազգային օրվան նվիրված ասուլիս-քննարկմանը

Ապրիլի 6-ին «Սպորտի միջազգային օրվա» կապակցությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում, որի նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը

Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ

Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ

«Աշխատում ենք զարգացնել և մասսայականացնել կանանց սամբոն». Մարիամ Հովհաննիսյան

Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով: Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը

Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրից առաջ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է երկրորդ հորիզոնականը

Սլովենիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի շրջանակում արդեն 9 տուրի պարտիաներ են կայացել: Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն 9-րդ տուրում սև խաղաքարերով մրցել է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Սարիչի հետ և ոչ-ոքի խաղացել։ Գաբրիել Սարգսյանն իր

Հայտարարվել է ԵԽ երիտասարդական քաղաքականության ծրագրերին միանալու մրցույթ

Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ: Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ

«Այն, ինչ Մալխասն անում է գորգում, ապացուցում է իր բարձր կարգը». Կարեն Գիլոյանը դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբիշներին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին,