Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը: Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: 57 կգ
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթի՝ բրիտանական World’s Best School Prizes-ի 2023 թվականի հաղթող 10 լավագույն դպրոցներից մեկը։ World’s Best School Prizes մրցույթին, որին մասնակցում են ավելի քան հարյուր երկրների դպրոցներ, Հայաստանը ներկայացել էր
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագիր: Ծրագրով հստակեցվում և ամրապնդվում են 2022 թ. հոկտեմբերի 20-ին կողմերի միջև ստորագրված մտադրությունների հուշագրի դրույթները: Ծրագրով նախատեսվում
Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Նիստին մասնակցում էին պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ
Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Եռամյա ծրագիրն իրականացնում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի
2023 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 7-ական մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: Անվանական կրթաթոշակներ կստանան