Լուրեր
Հունահռոմեական ոճի 10 ըմբիշ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ: Հավաքականի մարզչական անձնակազմը որոշել է, որ առաջիկա ստուգատեսին մասնակցելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63

Երեք մեդալ՝ Զապորոժիեում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարից

Հունվարի 22-26-ը Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարը, որին մասնակցել է շուրջ 250 ըմբիշ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Լեհաստանից, Մոլդովայից, Լիտվայից, Լատվիայից: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է հունահռոմեական ոճի 10 երիտասարդ ըմբիշ, որոնցից 3-ը նվաճել

Ֆերդինանդ Կարապետյանը՝ Թել Ավիվի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ) հունվարի 23-26-ը Թել Ավիվում մասնակցել է վարկանիշային Գրան Պրիի և նվաճել արծաթե մեդալ: 2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը մինչև եզրափակիչ 5 տպավորիչ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով չեխ Յակուբ Եչմինեկի, ալբանացի Մարկո

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 20-26-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրել են Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը, Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան զույգը պարտադիր ծրագրից հետո 19-րդ արդյունքով (61.25) դուրս է եկել եզրափակիչ:

Սպարտակ Ոսկանյանն ավարտել է ելույթները ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվել են երրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 79 երկրի 1800-ից ավելի մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունեցել է մեկ ներկայացուցիչ՝ 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: 1,5 կմ

Սամվել Տեր-Սահակյանը և Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոններ

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք իրենց ակտիվում գրանցել են

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի ՀՀ առաջնության չեմպիոններ

Հունվարի 16-19-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի 2020 թվականի բաց առաջնության առաջին փուլը, որին մասնակցել է 30 դահուկորդ: Տղամարդկանց 10 կմ դասական ոճում 33:25.6 րոպե արդյունքով չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը (ՖԻՄԱ-Աշոցք): Երկրորդ

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հունվարի 16-18-ը Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 12 տղամարդկանց և 8 կանանց թիմեր: Տղամարդկանց պայքարում հաղթել է ՖԻՄԱ-ն (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) ներկայացնող քառյակը՝ Աշոտ Բալաբեկյան, Ռազմիկ Հակոբյան, Արման Միսկարյան և

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ են նվաճել Նիսի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողությամբ է մեկնարկել նոր մրցաշրջանում: Հունվարի 18-19-ը մեր ընտրանին Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի անվան մրցաշարին և նվաճել 7 մեդալ: 97 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական խաղերի,