Լուրեր
Հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ: Ն. Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և

Կոմպոզիտորների միության՝ միջոցառումներով հագեցած աշունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերին մեկնարկել են «Պատմություն կերտելով» հոբելյանական, «Մենք ու մենք» մարզային համերգաշարերը և «Հայ ժամանակակից երաժշտության» 5-րդ փառատոնը: «Պատմություն կերտելով» նախագիծը նվիրված է տարվա հոբելյար կոմպոզիտորներին: Այս նախագծի

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

Նոյեմբերի 21-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը մրցաշարում ունենալու է 4 ներկայացուցիչ` Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան (երկուսն էլ՝ օղակներ), Արթուր Դավթյան (նժույգթափեր, հենացատկ, պտտաձող): Աշխարհի

Երկու մեդալ՝ Շարժայում կայացած կարատեի միջազգային մրցաշարից

Նոյեմբերի 15-18-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացել է կարատեի միջազգային մրցաշար (SHARJAH OPEN International Karate Championship): Մրցաշարում Հայաստանը ներկայացրած չորս կարատեիստներից երկուսը դարձել են մեդալակիրներ: 14-15 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է դարձել

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը՝ Երևանում

Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նախագահ Ռոնալդ Լեմանը, գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվը և համապատասխան պաշտոնյաներ ՄԳՏԿ անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից

Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն)

Վանաձորի հանդբոլի թիմը դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն

Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական