Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ
Ադրբեջանաթուրքահաբեկչական կոալիցիայի՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ադրբեջանական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայատյաց գրառումներով և ռազմատենչ հրապարակումներով։ Դրանցից հերթականն օրերս կատարել էր «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը,
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի
Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակում ճապոնական կողմը 2021-2023թթ. համար հայտարարում է «SDG Global Leader» երկարաժամկետ կրթաթոշակի մրցույթ: Ծրագիրը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք ապագայում իրենց ներդրումը կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության զարգացման մեջ: Կրթաթոշակին մասնակցելու համար մինչև
Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով
Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) հովանու ներքո կայացած ուսանողական համաշխարհային մտավոր խաղերի առցանց առաջնության արագ շախմատի մրցաշարում շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին դարձել է բրոնզե մեդալակիր։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 400 շախմատիստ՝ 32 երկրից, որոնցից յուրաքանչյուրը կարող էր ներկայանալ առավելագույնը
Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել