Լուրեր
Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական ու գիտական գերազանցության կենտրոն։ Այն

Ոսկե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայից

2021 թ. հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի և Արթուր Բարսեղյանի արդյունքները

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել ծանրորդ Իզաբելլա Յայլյանը և լողորդ Արթուր Բարսեղյանը: Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110

Միջազգային գիտական միջոցառումներ՝ Բյուրականի աստղադիտարանում

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության

Արծաթե մեդալ՝ «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76

Ստեղծվում է լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ, տեխնոլոգիահենք կրթության օրինակելի ձև` ուղղված բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը: 2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային

Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք: Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք