Լուրեր
Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ են դուրս եկել 110 և +110 կգ քաշային ծանրորդները: 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը

Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան - ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու

Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 11-ին տեղի կունենա մանկական տիկնիկային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթի հիման վրա և վերաիմաստավորվել ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով դասական պատմության հմայքն ու շեշտադրումները։

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ • «Մարդկանց երկիրը» (1966) • «Սկիզբ» (1967) •

Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Այսօր հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն:

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 18-ը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։ Ծրագրին մասնակցությունն անվճար է,

«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար

Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ