2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը: Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ
Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է քննարկել հայ-իրաքյան սպորտային համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Սաֆվան Մոհամեդ Մահմուդին, Իրաքի կարատեի
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր: Առաջինը պայքարը սկսել
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103,
Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի