Լուրեր
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Այսօր երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում։ Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։

Իտալիայում մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։ Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնում են նաև դահուկավազորդներ Միքայել

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ

Աշխատանքային այց Ստոկհոլմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 2-5-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ֆիսկալ և կրթական ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ» («Fiscal and Education Decentralisation and Local SelfGovernment Reforms») խորագրով խորհրդաժողովին: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին

Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթող

Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությունում: Խաչատրյանը, հանդես գալով 10մ օդամղիչ հրացան մրցաձևում, հաղթողի կոչմանն արժանացել է 414,7 միավորով: Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև

Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ

«Մասնագիտական կրթությունը՝ մարզային տնտեսության ողնաշար»․ քննարկում ԵՆԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում