Լուրեր
Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում: Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում:

Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2» մրցույթը: Մրցույթն ուղղված է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթի հիմնական նպատակներն են ներպետական

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի

ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների,

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ

«Վստահ եմ՝ հետագա հաջողությունները կդիտվեն որպես օրինաչափություն, այլ ոչ՝ պատահականություն». Կարեն Գիլոյանն ընդունել է թենիսի կանանց հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի թենիսի կանանց հավաքականին, որը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup):

Յուրիկ Հովեյանն՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, Վիգեն Նազարյանն՝ արծաթե, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Յուրիկ Հովեյանն առաջնության ոսկե մեդալին արժանացել է ՝ 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի

Եվրոպական խաղեր. հայ 4 բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր «Նովի Տարգ» արենայում կկայանան բռնցքամարտի քառորդ եզրափակչի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կմենամարտի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ուժերը կչափի Բուլղարիայի