Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները դեկտեմբերի 26-ից Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնեն էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին: