Լուրեր
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ

ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՖՖ գրություններին. «Քարաբաղի» աշխատակցին արգելվել է ֆուտբոլային գործունեություն ծավալել

Ադրբեջանաթուրքահաբեկչական կոալիցիայի՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ադրբեջանական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայատյաց գրառումներով և ռազմատենչ հրապարակումներով։ Դրանցից հերթականն օրերս կատարել էր «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը,

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին՝ համաշխարհային մտավոր խաղերի բրոնզե մեդալակիր

Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) հովանու ներքո կայացած ուսանողական համաշխարհային մտավոր խաղերի առցանց առաջնության արագ շախմատի մրցաշարում շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին դարձել է բրոնզե մեդալակիր։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 400 շախմատիստ՝ 32 երկրից, որոնցից յուրաքանչյուրը կարող էր ներկայանալ առավելագույնը

Խաղանք շախմատ Արցախի համար

Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց ընտրանու անդամ Մարիա Գևորգյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից միացել է թիկունքն ամուր պահելու գործին։ Տարատեսակ կամավորական աշխատանքներում և տեղեկատվական պատերազմում ակտիվ ներգրավածությունից բացի գրոսմայստերը հանդես է եկել շախմատային նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակում անցկացնելով

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել է 40 երկրի շուրջ 800 շախմատիստ: Առաջնությունն անցկացվել է 8 ենթախմբով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանն ունեցել

Կայացել է պաուերլիֆտինգի Հայաստանի առաջնությունը

Սեպտեմբերի 19-20-ը Սևանա լճի ափին անցկացվել է պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը: Մեծահասակների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող մարզիկների և կանանց մրցումներին մասնակցել է 120 մարզիկ` հանրապետության բոլոր մարզերից: Ըստ քաշային կարգերի առաջնության չեմպիոնական կոչումը նվաճել են` Մեծահասակներ 52 կգ -

Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։ Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի