Լուրեր
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների

Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 17-ին մրցավայր կարող են մեկնել

Արթուր Ալեքսանյանը կարիերայի երկրորդ օլիմպիական արծաթն է նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել

Մալխաս Ամոյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն ուժերն է չափել Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ, և 6:5 հաշվով

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և

Երվանդ Մկրտչյանն ՕԽ 800մ վազքի որակավորման փուլում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Ամփոփելով իր մրցելույթը՝

Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ կպայքարի ՕԽ եզրափակչում

Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար: Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը մոտենում են օլիմպիական մեդալներին. հայ ըմբիշները կիսաեզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար: Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն

«Հպարտ եմ արծաթե մեդալը նվաճելու առիթով». Արթուր Դավթյանը Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,