‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն
Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ՝ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի: Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն
Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-ից 16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով. Ա-5 մրցաշար – մինչև
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի