Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին: Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով: Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ
Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է.
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնագետներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի նպատակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայացվածության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարությունում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Թեկնածուների նախնական ընտրությունը
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս