«Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է». այս կարգախոսով Երևանում այսօր կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական
Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Օրվա շրջանակում այսօր կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթը՝ «Թավջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել
Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը շարունակվում են: Այս անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ 30 դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): Նրանց ուղեկցել են
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն
Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած՝ Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։ Նախաձեռնությունը դեռևս այս տարվա գարնանը Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմամբ սկսված մշակութային երկխոսության շարունակությունն է։ Հիշեցնենք՝ հայ
Ավարտվել են 2025-2026 մրցաշրջանի՝ տարբեր տարիքային տղաների և աղջիկների բասկետբոլի Հայաստանի առաջնությունները, որոնք անցկացվում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մինչև 12 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանն այս մրցաշրջանում մասնակցել է 9 թիմ: Եզրափակիչ խաղում «Բազե» թիմն
Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հիշեցրել է՝ նախորդող շրջանում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն խթանելու