Լուրեր
Հայտնի են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում այսօր ներկա է եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին: Մրցումներին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի

Ուսուցիչների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու նրանց դիտարկումները: Մանկավարժներին մտահոգող հիմնական թեմաները վերաբերել են ուսումնական հաստատություններում ժամաքանակի բաշխման սկզբունքներին, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժ-խմբակավարների

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն

Շրջայց Կեչառիսի վանքում

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիր, որտեղ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների աջակցությամբ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ընթացքում ավելի վաղ նշմարվել էին մշակութային շերտեր, և աշխատանքներն ընդհատվել էին՝ հնագիտական պեղումների իրականացման համար:

Հերթական շրջայցը վերականգնվող հուշարձանների տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր և Կոտայքի մարզի Պտղնավանք եկեղեցիներ, որտեղ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվում

«Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում և ևս 3 թանգարանում

«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվեն «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք կգործեն շուրջ 1 ամիս։ Ծրագրի նպատակն

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է

Պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդես «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ստեղծագործական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար: Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն ու