Լուրեր
«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

2022 թ. հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացվել էր յոթանասունյոթ հրատարակություն ԱՊՀ ութ երկրից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Ադրբեջան): «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլն ամփոփվել է

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը: Որպես ծրագրի եզրափակում՝ խմբերը թատրոնի «Փոքր» բեմում հանդիսատեսին ներկայացրել են նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում 2-րդ հաղթանակն է տոնել։ Երկրորդ տուրում Հայաստանը մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 78:66 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա

Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և Վրաստանի նկարիչների

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի, Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ և բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ հաղթել է 100:63 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր,

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին: Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը

Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Հռոմում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Երիտասարդական ԵԱ-ի հաղթող է դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։ Նա եզրափակչում գոտեմարտել է վրացի Դմիտրի Խաչիձեի

«Hope For Dreams» երաժշտական նախագծի նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: Նախագծի մասնակիցներն են այն