Լուրեր
Ծանրորդներ Միքայել Չոլակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Առայժմ պայքարի են դուրս եկել միայն Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, որոնք դարձել են Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ: Ի դեպ, Գրիգորյանը նաև

Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ

20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար. Կառավարության որոշում

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար: Մաեստրոյի արձան

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին Համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականը հռչակվել է Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: «Զվարթնոց» օդանավակայանում հայ շախմատիստներին դիմավորել

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար. դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են մրցաշարի կազմակերպիչները: «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ

Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ

Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում

Հայ աթլետները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերում: Հայ մարզիկները Սանկտ Պետերբուրգում անցկացվող խաղերին մասնակցել են ՀՀ ՊՆ հավաքականի կազմում:

Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում: Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, իսկ երիտասարդների պայքարում