Հայ աթլետները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերում:

Հայ մարզիկները Սանկտ Պետերբուրգում անցկացվող խաղերին մասնակցել են ՀՀ ՊՆ հավաքականի կազմում:

Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 200 մ վազք) և Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 1500 մ վազք)՝ նվաճելով ոսկե մեդալներ:

800 մ վազք մրցաձևում Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե մեդալ է նվաճել, իսկ Ռազմիկ Մկրտչյանը 100 մ վազք մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բանակայինների համաշխարհային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև լողորդ Արթուր Բարսեղյանը՝ բաթերֆլայ ոճում: