Լուրեր
«Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին մասնակցել է 450 դպրոց

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե

«Մեկնարկ» ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է մրցանակների

Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 12-16-ն անցկացվել է «FUJAIHRAH» դաշնակահարների չորրորդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ԵՊԿ ուսանող Արթուր Գրիգորյանը (դասատուներ՝ Կարինե Օհանյան, Արմեն Բաբախանյան)։ Մրցույթին մասնակցել են 65 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 21

«Հատիսը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն

Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝

Բռնցքամարտիկները Բուլղարիայում մասնակցում են Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր

«Ազգային թատերական դպրոց» նախագծին մասնակցելու հնարավորություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ, Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններն ու թանգարանները կիրականացնեն թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-20-ը (ցանկը կցվում է): Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցադրություններ, մանկական ներկայացումներ,

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Սերբիայի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հայ մարզիկը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3:40.89 րոպեում, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է: Բելգրադի միջազգային մրցաշարին մասնակցել է

Կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացման համար

2023 թվականին նշվում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հավանություն է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հավելյալ 240 մլն 542 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա

«Մեր գործունեությամբ նպաստենք մարդկանց՝ մշակութային որակյալ արտադրանքին հաղորդակցմանը». Ժաննա Անդրեասյան

Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը: Այս մասին ասել է