Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններն ու թանգարանները կիրականացնեն թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-20-ը (ցանկը կցվում է): Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցադրություններ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր և հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: