Լուրեր
Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները: Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը: Հոբելյանական

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ

Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքում գտնվող որմնանկարների հետագա պահպանության հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը 55 կգ քաշայինների եզրափակչում 3-7 հաշվով զիջել է Ռումինիայի ներկայացուցչին: Կարապետ Մանվելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով

«Փոքրիկ քայլ» մրցույթը հավակնում է դառնալ միջազգային

Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում հունիսի 1-20-ը տեղի կունենա «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը: Այս տարի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մրցույթը հավակնում է դառնալ միջազգային՝ ներգրավելով Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից մասնակիցներ: Նախորդ

Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: