Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում հունիսի 1-20-ը տեղի կունենա «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնը:

Այս տարի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մրցույթը հավակնում է դառնալ միջազգային՝ ներգրավելով Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից մասնակիցներ: Նախորդ տարիներին մրցույթը համախմբել էր ՀՀ մարզերի և Արցախի տաղանդավոր պատանիներին:

Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին և օգնել՝ ճանապարհ հարթելու դեպի մեծ բեմեր:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 5-ը:

Մրցույթի կանոնակարգն ու մասնակցության հայտի ձևը կցվում են: