ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնին ընդառաջ՝ հունիսի 14-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներն

Օգոստոսի 12-ին երկրորդ անգամ կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝

Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը: Ծրագրում տեսական դասընթացով

2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը: Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված «World Challenge Cup» մրցաշարում: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի