Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել էր բազմամարտում, երեկ լավագույնն է եղել նաև ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև զուգափայտերի և
The Earth Prize բնապահպանական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են «Այբ» դպրոցի աշակերտները և անցել եզրափակիչ փուլ՝՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։ Մրցույթում Հայաստանը ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ
ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացել է մարզական լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян. «Королевская булавка «Арарата»» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար Արկադի Անդրիասյանի կյանքի և գործունեության մասին: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ
Կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ՝ կրթական, մշակութային և մարզական մի շարք հաստատություններում կապիտալ շինարարության աշխատանքների` կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նախագծային աշխատանքների իրականացման, ինչպես նաև հուշարձանների վերականգնման նպատակով 3 մլրդ 265 մլն 536 հազար դրամի չափով վերաբաշխում է կատարվել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական աջակցություն կհատկացվի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Որոշումն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության հերթական նիստում և արժանացել Գործադիրի հավանությանը: Հարցը զեկուցել է ՀՀ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվհենիյ Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Ստորագրման
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը: Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։ Մրցույթին ներկայացված 124 նախագծերից