Լուրեր
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Կոլումբիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր առավոտյան մեկնել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա, որտեղ դեկտեմբերի 5-16-ը կմասնակցեն աշխարհի հերթական առաջնությանը: Աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: Նշենք՝ նախքան «Փարիզ-2024»-ը ծանրորդների համար վարկանիշային 6 միջազգային

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորվելու և հավելավճար ստանալու հնարավորություն կստանան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական

«Դուք մեր հպարտությունն եք և արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի: Կարեն Թռչունյանը

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի

Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նաև մի շարք ռեկորդներ սահմանելով

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90

7 մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում

Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային