Լուրեր
Հաստատվել է դպրոցներում ուսումնական խմբակների գործունեության կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ուսումնական խմբակների ձևավորումը

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն,

«Մանկավարժականը հավատարիմ է մնացել է իր ակունքներին». ՀՊՄՀ-ն 100 տարեկան է

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության մշակույթի և

Իրազեկման ակցիա՝ «Առողջ անվտանգ ապրելակերպի կողմնացույց»

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «BioExpo» ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի

Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ կրթության կազմակերպման գործիք. ԿՏԱԿ-ն անցկացնում է հաշվետու խորհրդաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով՝ գործունեության հիմնական ուղղությունների և իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի,

Քննարկվել են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի ՀՀ հանձնառությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի անդամների հետ՝ քննարկելու Բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի գործողությունները: Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն և հետբուհական

Սահմանվել են Տավուշի մարզի դպրոցների տարիֆիկացիայի առանձնահատկությունները. հանրակրթության նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդողների

Հանդիպման առանցքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման տեսլականն էր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և