Լուրեր
Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն

Հայ մարզիկները թիմային հաշվարկում 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում

Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները կարևոր են. Ժաննա Անդրեասյան

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի

Պարզաբանում բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: Տեղեկացնում

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս պահին ընտրվել է 5 բուհ՝

Կրթաթոշակներ և դրամաշնորհներ՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և

Հաստատվել է այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության և հաստատման կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող

Ծանրամարտի պատանեկան ԱԱ. Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով: Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում