Լուրեր
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։ Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և

Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտները կհանդիպեն անվանի դաշնակահար Լևոն Կարապետյանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու

«Այս դժվարին օրերում ձեր հաղթանակները մեզ ուժ են տալիս». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներին և աշխարհի վարկանիշային առաջնություններից մեդալներով ու օլիմպիական ուղեգրերով վերադարձած մարզիկներին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա

Բացվել է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված  հոբելյանական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարի հաղթող

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթող է ճանաչվել շախմատի Երևան Օփեն միջազգային 5-րդ մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Հաղթողը որոշվել է միայն վերջին տուրում․ Կարեն Գրիգորյանը վերջին տուրում առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Պրանեշի նկատմամբ և

Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ

1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացված սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում: ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ հանդես գալով մինչև 18 տարեկանների պայքարում:

Գրադարանավարի օրվա կապակցությամբ գրադարանների աշխատակիցները պարգևատրվել են

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի