Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը: Մրցմանը մասնակցել է 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարել են 15-17 տարեկան դպրոցական աղջիկներն ու տղաները,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը «Անի Գրանդ հոթելում›› (Երևան, Հանրապետության 65) անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժառանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ
Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին: Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և
Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն անցել են հաջորդ փուլ: Ի դեպ, Բազեյանը 1/8 եզրափակիչ է դուրս եկել՝ դարձյալ առանց մենամարտ անցկացնելու։ Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթողը 1/16 եզրափակչում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 30-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարին ընդառաջ առցանց մամուլի ասուլիս է անցկացրել՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման մանրամասները: Կարեն Գիլոյանը նշել է, որ այս ընթացքում իրենք սերտորեն համագործակցել են Արմավիրի մարզպետարանի և
Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ԱԱ-ին կմասնակցի 10 ըմբիշով։ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող վերջին հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ