ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 տեղ՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսու
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում: Թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը, Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ): Ներկայացման առաջնախաղերը կկայանան մարտի 24-ին և 25-ին` ժամը 19:00-ին: Բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան: Լիբրետոյի և երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան: Ներկայացմանը մասնակցում են
Մարտի 19-20-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի և Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) առաջնությունը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին: ՀՀ մարզերից առաջնությանը 26 թիմով 180 մարզիկ է մասնակցել: Թիմային հաշվարկով առաջնության հաղթող է դարձել Հայրիվանքի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը: Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և
Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը: Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար: Ասլիկյանը
2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից: Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և