ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։
ԳԱԱ նախագահության շենքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են եղել «Պայացներ» օպերային ներկայացման առաջնախաղին: Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան
Թատրոնի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն: Նա երեխաների հետ ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական գրատան նախաձեռնած «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությանը և ստեղծագործական աշխատարանին։ Միջոցառման
Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Տոնի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Մաչանենց տուն», որտեղ ներկա է եղել Մտքի թանգարան-թատրոնի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, թատրոնի սիրահարներ,
Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը: Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով: Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր
Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել են 67.12, ազատ ծրագրում՝ 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում նրանք վաստակել են 190.46