Լուրեր
Արայիկ Հարությունյան. Ամուր հիմք ունենք հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում,

«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

Փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք»,

Ավարտվել է «Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրը

Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաները համերգային ծրագրերով հանդես են եկել Շիրակի մարզի Ազատան, Ամասիա և Գյումրի համայնքներում՝ ներկայացնելով ծրագրի արդյունքում գրանցված և մշակված նոր երգերը։ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվում են Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի

Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգա մենահամերգով

Օգոստոսի 20-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:

Կբացվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով ցուցահանդեսը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 18-ը։ Սամվել և Վարդան Ստեփանյան եղբայրները (Հունաստան) կներկայացնեն ստռաս-քարերով մանրանկարչության ինքնատիպ աշխատանքներ: Մուտքն ազատ է:

Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին

Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն Մանսուրյանի կամերային, իսկ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները: Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Ա.

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացումով

Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները» երաժշտական-ներկայացումը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի: Նշենք, որ Գյումրու Վ.

«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». ՀԱՊ-ում կբացվի եզակի ցուցահանդես

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընդգրկվել է լավագույն փառատոների ցանկում

Հայաստանը ներկայացնող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում: Հաղթողները 2019 թ․ սեպտեմբերի 26-ին կներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա Բոզարում՝ Բրյուսելի գեղարվեստի կենտրոնում: ԵՓԱ-ի նախագահ Յան Բրիրսը կներկայացնի Եվրոպական մշակութային հարթակի բազմազանության տարբեր ճյուղավորումները՝