Լուրեր
Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության

ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Արարատի մարզի 14 դպրոցների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ցերեկույթին

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում: Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Եվրոպայի կարատեի

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝

3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից

Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում: Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են

Կայացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացումը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այսօր տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի

Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի