Լուրեր
Նախագիծ. կստեղծվի Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ» ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների

Երվանդ Քոչար 125. «Ընդվզում» ստեղծագործության մուրալը՝ նոր շունչ Երևանում

Այսօր տրվել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին վերարտադրված Քոչարի «Ընդվզում» (1933թ.) ստեղծագործության մուրալի և ցուցատախտակի բացման արարողությամբ: Այն տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանի և City of

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Դանիա կապերի զարգացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը: Նախարարի

Հայ կինոյի օրվա առթիվ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի ցուցահանդեսը

Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը: Օրվա շրջանակում Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում այսօր բացվել է ճանաչված նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել

Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի

Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների անհրաժեշտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար

«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: