Լուրեր
Մեկնարկել է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական

Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները

Քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և

Կրթական գիտաժողովին մասնակցելու հրավեր

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հոկտեմբերի 11-13-ը կանցկացնի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը: Կրթական գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, տեխնոլոգիաների հանրամատչելիացման և

2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր: Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են

Ժամանակակից սարքավորումներ՝ բուհերին և գիտական կազմակերպություններին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր (սարքավորումներ) նվիրաբերելու և բաշխման ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին։ Այսպիսով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին են նվիրաբերվում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն