Լուրեր
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով

Միջազգային մրցույթ՝ Հայաստան-Մոլդովա համագործակցության շրջանակում

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալությունը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության

«300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը մեր երկրի բազմաթիվ բնակավայրերում փոխում է կյանքի որակը». Ժաննա Անդրեասյան

Օգոստոսի 8-ին նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվա շրջանակում շինարարական կազմակերպությունների շուրջ 25 ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների: Միջոցառմանը մասնակցել և մասնագիտական օրվա առթիվ պարգևատրումներն իրականացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա

Արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով: Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին ավելի քան 1500 սաներ են մասնակցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում մասնակցել է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված փառատոնին ավելի քան 150 պետական

Ուսումնական հաստատությունների համար հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և գնման գործընթացների կազմակերպման ծառայությունների գնման նպատակով բաց մրցույթի ընթացակարգեր

2025 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հրապարակվել է ՀՀ Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների համար հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և գնման գործընթացների կազմակերպման ծառայությունների գնման

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը