Լուրեր
Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը Տաշքենդից վերադարձել է մրցանակով

Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու

Հաստատվել է ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Հանրակրթական առարկաների

Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 14-20-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։ Այս տարի այն կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Փառատոնային չորս համերգների ընթացքում Հայաստանի

ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. 5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը: «100

Ներկայացումներ՝ արցախցի փոքրիկների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։ Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն»,

Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Արտանիշի և Արագածի տարածքում իրականացվել է հետազոտություն «Որոնման երկրաքիմիական մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում»

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Աշխատանքային խմբի անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության