Լուրեր
Ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը

Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը: Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ

Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին․ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «MindX» կրթական համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով: Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր

Պատմական արդյունք. Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդն է գեղասահքի աշխարհի առաջնությունում

Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել են 67.12, ազատ ծրագրում՝ 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում նրանք վաստակել են 190.46

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ

Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։ Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ

Ցուցադրությունը լայն հասարակության համար հասանելի կլինի շուրջ մեկ ամիս

Գրականության և արվեստի թանգարանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը համատեղ ներկայացնում են «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մշակույթի

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել ուսուցման գործընթացի կազմակերպմանը և ուսումնական նյութերին վերաբերող հարցերի։ Նշենք,

«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթի հաղթող և խրախուսման ներկայացված մասնակից դպրոցների պարգևատրման արարողությունը: Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և

Մարտունիում կկառուցվի սպորտային համալիր

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով: Խոշորացված բոլոր համայնքներում նախատեսվում է ունենալ

Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են