Լուրեր
Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նշվել է Նաիրյան պոետի 126-ամյակը

Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է. օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել միջոցառում. ամփոփվել է գրողի հոբելյանական 125-ամյակը, բացվել են «Նվեր հոբելյանին. Չարենց 125»

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանն այսօր կպայքարի ոսկե, Ալբերտ Վարդանյանը և Հովհաննես Հարությունյանը՝ բրոնզե մեդալների համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Երեկ՝ մրցումային առաջին օրը, մրցագորգ են դուրս եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ)

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը հագեցած է պրեմիերաներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-ից ապրիլի 20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել

Ֆրանսիայում մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը

Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-ին մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը: Դասընթացն անցկացվում է մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի

Ճապոնական գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ երեխաների համար

Ճապոնական «JQA International Environmental Children’s Drawing Contest»-ի գրասենյակը հայտարարում է նկարչական մրցույթ 7-15 տարեկան երեխաների համար: Մրցույթի նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել իրենց միջավայրին, խրախուսել նրանց՝ արտահայտելու երազանքներն ու պատկերացումները սեփական միջավայրի մասին, ինչպես նաև ընդլայնել

Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել