Լուրեր
Հաշվետու ներկայացումներով կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կամփոփվի «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը՝ հաշվետու ներկայացումներով: Որպես ծրագրի եզրափակում՝ հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, խմբերը թատրոնի Փոքր բեմում հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծած ներկայացումները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

ԲԿՄԱ և «Վան» թիմերը` ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի չեմպիոններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունը,որին մասնակցել են կանանց 16 և տղամարդկանց 10 թիմեր: Կանանց պայքարում առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է «Վան» թիմը՝ եզրափակչում

Հայաստանում ստեղծարար ոլորտների զարգացմանը միտված դրամաշնորհներ

Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկում է Artbox Accelerator ծրագիրը և հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։ Artbox

Շնորհվել են մարզական կոչումներ. քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանացել են կարատեիստներ Դավիթ և Անիտա Մակյանները, սամբիստներ Արման Ավանեսյանն ու Արսեն Խանջյանը, բռնցքամարտիկ

Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում: Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել

«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվել է հանրությանը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն են ունեցել «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային նախագիծ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի

Ձյուդոիստ Վահե Աղասյանը՝ Եվրոպայի երիտասարդական գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստան ձյուդոյի հավաքականի անդամ Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Գրադեց քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի երիտասարդական մրցաշարում: 60 կգ քաշայինների պայքարում Աղասյանը հաղթել է 4 գոտեմարտում ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Արտակ Թորոսյանը

«Հպարտանում ենք ձեզնով». Ժաննա Անդրեասյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել